Ադրբեջանը պատրաստ է Կարմիր խաչին բժշկական միջանցք տրամադրել։ Այս մասին սոցիալական ցանցի իր էջում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ Բաքվում, որպես Ստեփանակերտի պայթյունից տուժածների՝ դեպի Հայաստան դուրսբերման ուղի են դիտարկում 2020 թվականից հետո կառուցված Շուշի-Ֆիզուլի ճանապարհը։
«Այժմ մենք աշխատում ենք բացառության կարգով Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ բժշկական տարհանման և օգնություն ցուցաբերելու համար Գորիս-Կապան-էյվազլի-Ֆիզուլի-Շուշի-Խանքենդի (Ստեփանակերտ) ճանապարհից օգտվելու իրավունք տրամադրելու ուղղությամբ», – գրել է Հաջիևը։