
Նախիջեւանի և Ադրբեջանի այլ շրջանների հետ ցամաքային և երկաթուղային ուղիղ կապերի հաստատումն ավելի կամրապնդի մեր հարաբերությունները։ Սակայն, եթե Հայաստանը կանխի «Զանգեզուրի միջանցքի» բացումը, միջանցքը կարող է անցնել Իրանով։ Այս մասին Նախիջեւանից վերադառնալիս լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում են լրատվամիջոցները։
«Մենք բոլոր ջանքերը կգործադրենք այս միջանցքը (Զանգեզուրի միջանցք) հնարավորինս արագ բացելու համար։ Թուրքիայի և Ադրբեջանի համար շատ կարևոր այս միջանցքի իրականացումը ռազմավարական բնույթ է կրում և պետք է ավարտին հասցվի։
Երբ այս միջանցքը բացվի, Բաքվից մեկնող մեքենաներն ու գնացքներն անմիջապես կհասնեն Կարս։ Թուրք-ադրբեջանական եղբայրությունն էլ ավելի կամրապնդվի: Ուրախալի է, որ այս առումով դրական ազդակներ են գալիս նաև Իրանից»,- ասել է Էրդողանը։
Օֆելյա Հովհաննիսյան