ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ով է ԱԱԾ-ում ցուցմունք տվել Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի դեմ և ինչ է հայտնել. ուշագրավ մանարամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի և «Խաչակիրներ ռազամահայրենասիրական» ՀԿ 7 անդամների կալանավորման գործընացից:

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, Ալբերտ Բազեյանի և կազմակերպության անդամների դեմ ԱԱԾ-ում ցուցմունք է տվել «Խաչակիրներ ռազամահայրենասիրական» ՀԿ անդամ Արմեն Հարությունյանը: ArmLur.am-ին հասած տեղեկություների համաձայն, նա դիմել է ԱԱԾ,  հայտնել  որ խոսակցություններ է լսել, թե ինպես են նախապատրաստվում սպառնալիքով զավթելու իշխանությունը: Արդյունքում, ԱԱԾ-ն սկսել է գործընթաց՝ «Խաչակիրներ ռազամահայրենասիրական» ՀԿ անդամների գործողություների մասով, ինչի արդյունքում էլ նրանք այսօր կալանավորված են:

Հիշեցնենք որ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Բազեյանի տուն գնացել է ԱԱԾ երկու մեքենա, որից հետո սկսել են տունը խուզարկել։ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ վերջինիս բնակարանից տարել են որսորդական զենքը, Վազգեն Աարգսյանի կողմից պարգեւատրած զենքը ու մեկ համակարգիչ։ Այսքանով ամեն ինչ չի ավարտվում։ Ալբերտ Բազեյանն ԱԱԾ-ում ասել է, որ ինքն այս պահից հացադուլ է հայտարարում ու իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, քանի որ ինքը պետք է Հանրապետության հրապարակի հանրահավաքին ելույթ ունենար։

Դեպքից հետո ԱԱԾ-ն հայտնեց որ «Խաչակիրներ ռազամահայրենասիրական» ՀԿ անդամները, ինչպես նաև Ալբերտ Բազեյանը  և այլ անձինք, ունենալով հակաիշխանական հայացքներ, ՀՀ կառավարության անդամների և ղեկավարի նկատմամբ՝ գաղափարական թշնամանք, նախնական համաձայնության գալով միմյանց հետ, պայմանավորվածություններ են ձեռք բերել իրենց մոտ պահվող զենք-զինամթերքը որպես հանցագործության գործիք օգտագործելու միջոցով կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով և դրա սպառնալիքով զավթելու իշխանությունը, մասնավորապես՝ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով տիրանալ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններին:

Արդյունքում, հանցավոր խմբի անդամները ձեռք են բերել հեռահաղորդակցության սարքեր, հեռախոսային ու այլ կապը խլացնող սարքեր, հանցանքի կատարումը հեշտացնող միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել այլ պայմաններ՝ այդ կերպ նախապատրաստվելով կատարել նախնական համաձայնությամբ, խմբի կազմում իշխանության յուրացում, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով չեն կարողացել սկսել իրենց դիտավորության մեջ ընդգրկված հանցանքի օբյեկտիվ կողմի կատարումը, այն է՝ նախապատրաստվող առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտվել և խափանվել է Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Նկատենք որ գործով բոլոր անդամները կալանավորված են՝ բացի խաչակիրներ ՀԿ անդամ Արմեն Հարությունանից, որը ցուցմունք տվել բոլորի դեմ:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս