
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամից հայտնում են․ «Այս պահին Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը զբաղված է տեղահանված արցախցի մեր հայրենակիցների համար լայնածավալ աջակցության ծրագրերի կազմակերպման աշխատանքներով:
Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ հիմնադրամն այս պահին զբաղվում է անհրաժեշտ սննդամթերքի, հագուստների, դեղորայքի ապահովման կազմակերպչական աշխատանքներով:
Հաշվի առնելով տեղահանված մեր հայրենակիցների մեծ քանակը` բարեգործական ծրագրերի կազմակերպումն ու իրականացումը իրականացվելու է փուլային տարբերակով:
Առաջիկայում իրականացվող ու իրականացվելիք միջոցառումների վերաբերյալ հանդես կգանք հավելյալ հայտարարությամբ»: