Ռուսաստանից անուղղակի սուբսիդիաները զգալի ներդրում են Հայաստանի զարգացման գործում, ուստի Մոսկվայի, Վաշինգտոնի և Երևանի հարաբերությունների աստիճանը չարժե համեմատել։ Այս մասին լրագրողներին ասաց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նամակը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Եթե խոսվում է էներգետիկայի ոլորտում համագործակցության մասին, ապա, իհարկե, դժվար թե այստեղ ինչ-որ բան համեմատվի Ռուսաստանի տնտեսության հետ, ինտեգրման խորության հետ: Դժվար թե հնարավոր լինի համեմատել Հայաստանի տնտեսությանն անուղղակի սուբսիդավորմամբ։ Վերջիվերջո չմոռանանք, որ տարբեր բնական ռեսուրսների բավականին արտոնյալ մատակարարումները, Ռուսաստանի կողմից ցուցաբերվող օգնությունը շատ նշանակալի ներդրում է Հայաստանի և հայ ժողովրդի զարգացման գործում։ Ռուսաստանը դա արել է և եթե կամենա կշարունակեք անել, այնպես որ, իհարկե, դժվար թե հնարավոր լինի համեմատել մեր փոխգործակցության մակարդակը, և մեր ներգրավվածությունն այս փոխգործակցությանը կապված է ամերիկացիների ներգրավվածության հետ»,- ասել է Պեսկովը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև նշել է, որ Հայաստանն ու ԱՄՆ-ն ինքնիշխան երկրներ են, «և նրանք ունեն իրենց ուղղությունները, որոնցում զարգացնում են փոխգործակցությունն ու երկխոսությունը, իսկ մենք՝ մեր ուղղություններով»։
Նշենք, որ նախօրեին Երեւանում գտնվող ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է փոխանցել ԱՄՆ պետության ղեկավարի նամակը, որում Բայդենը, մասնավորապես, խոստանում է համագործակցություն էներգետիկայի ոլորտում, դիվերսիֆիկացում և անվտանգություն:
Օֆելյա Հովհաննիսյան