Նախիջևանից վերադառնալուց հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում ակնհայտ ցույց է տվել իր և Ադրբեջանի մտադրությունները, ապա նաև գործնական հետագա քայլերը «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված:
Եթե Հայաստանը կանխի «Զանգեզուրի միջանցքի» բացումը, ապա միջանցքը կարող է անցնել Իրանով։
Նա նշել է, որ Իրանը ներկայումս դրական է վերաբերվում այս հարցին.
«Մյուս կողմից, մեր այցը (Նախիջևան) ևս մեկ անգամ հիշեցնում է թուրք-ադրբեջանական եղբայրության, «մեկ ազգ, երկու պետություն» հայտարարությունը ողջ աշխարհին»: Քանի որ մենք դա հայտարարել ենք ՄԱԿ-ի ամբիոնից, և դա հայտարարել ենք հայրենի Ադրբեջանում՝ Շուշայում, մենք դա ցույց ենք տվել ամենուր՝ խոսքով և գործով»։
Օֆելյա Հովհաննիսյան