Անհրաժեշտ է հրատապ կերպով Լեռնային Ղարաբաղում ապահովել միջազգային մարդասիրական օգնության հասանելիությունը. Ժոզեպ Բորել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անհրաժեշտ է հրատապ կերպով ապահովել Լեռնային Ղարաբաղում միջազգային մարդասիրական օգնության հասանելիությունը։ ԵՄ-ն հայտարարել է լրացուցիչ օգնության մասին և պատրաստ է ավելին անել:

Այս մասին X-ի (նախկին՝ «Թվիթեր») իր միկրոբլոգում գրել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը:

«Մեր մտքերը երեկ Ստեփանակերտում տեղի ունեցած վառելիքի պահեստում տեղի ունեցած ողբերգական պայթյունի զոհերի և նրանց հարազատների հետ են»,- ասված է գրառման մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրահանձնաժողովն ակնկալում է Լեռնային Ղարաբաղից մարդկանց զանգվածային ելք դեպի Հայաստան և ստեղծված ճգնաժամով պայմանավորված՝ 5 միլիոն եվրո կտրամադրի մարդկանց աճող կարիքների բավարարման համար։




Լրահոս