Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում չեն սպասարկվել «Արմավիա» ավիաընկերության չվերթերը: «Արմավիա»-ից սա պատճառաբանել են նրանով, որ չեն կարողանում «Զվարթնոց» օդանավակայանի հետ պայմանավորվածության գալ սպասարկման առաջարկվող նոր գների շուրջ, քանի որ օդանավակայանը ձմեռային շրջանում բարձրացրել է սպասարկման գները: Իսկ օդանավակայանից հայտնել են, որ ավիաընկերությունը գրեթե երկու անգամ գերազանցել է օդանավակայանի հանդեպ պարտքի համաձայնեցված սահմանաչափը, թեեւ երեկ` ժամը 18-ից սկսած, օդանավակայանը վերսկսել է «Արմավիա»-ի չվերթերի սպասարկումը: Չի բացառվում, որ նոյեմբերի 4-ին «Զվարթնոց» օդանավակայանը կրկին դադարեցնի «Արմավիա»-ի չվերթերի սպասարկումը: Հիշեցնենք, որ այս ավիաընկերությունը պատկանում է ծնունդով ղարաբաղցի, Սերժ Սարգսյանի մտերիմ Միկա Բաղդասարովին: Իսկ օդանավակայանի սեփականատեր Էռնեկյանը սերտ հարաբերություններ ունի Ռոբերտ Քոչարյանի հետ: Ու չի բացառվում, որ սա Քոչարյան-Սարգսյան «սիլի-բիլիի» հետեւանք է:
ՓՈՂԻ ԿՌԻՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ