Արցախցիների ֆինանսական օգնությունը պետք է վերահսկվի անկախ մարմնի կողմից. առաջարկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տնտեսագետ Տիգրան Մուրադյանը գրում է. 《Արցախի հայրենակիցների համար ուղարկված միջազգային ֆինանսական օգնությունը պետք է վերահսկվի անկախ մարմնի կողմից։

44֊օրյա պատերազմի ժամանակ սփյուռքի հանգանակած 130 միլիոն դոլարի վիթխարի մասը իշխանությունն ուղղեց պետբյուջե, որն էլ վերջում դարձավ պարգևավճար։

Նման ընթացքի կրկնությունը կանխելու նպատակով արցախցիների հետ կապված ցանկացած ԱՄՆ ցենտ պետք է ստացվի և վերահսկվի վստահություն վայելող որևէ անկախ կառույցի կողմից (Հայ Առաքելական Եկեղեցի, Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբ կամ նման այլ)》։




Լրահոս