ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

Սեպտեմբերի 19-ին` ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը, շփման գծի ողջ երկայնքով իրականացնելով հրթիռահրետանային նախապատրաստություն, փորձում է առաջանալ ԱՀ ՊԲ պաշտպանության խորքը։ Յուրային զորքերը ցուցաբերում են համառ դիմադրություն։

Կադրեր են հրապարակվել, թե ինչ իրավիճակ է Ստեփանակերտում. շենքեր են փլուզվել։

 

 

 

ԱՊԱՍՏԱՆ

ՀԱՐՑ. Ի՞նչ իրավունքներ եւ պարտականություններ ունեն ապաստան հայցողները.

Լեք Քեբաբջյան (36 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ապաստան հայցողները Հայաստանում ազատ տեղաշարժի, աշխատելու, կրթության, անվճար իրավաբանական խորհրդատվություն ստանալու, անվճար բուժօգնություն ստանալու եւ մի շարք այլ իրավունքներ ունեն։

Նրանք իրենց իրավունքներից օգտվելիս պետք է հարգեն ՀՀ քաղաքացիների, այլ անձանց օրինական շահերը, իրավունքները եւ ազատությունները, պահպանեն հասարակական կարգը, ՀՀ անվտանգությունը:

ՀՀ ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ապաստան հայցողները պարտավոր են համագործակցել Միգրացիոն ծառայության հետ, տրամադրել հավաստի ու ճշմարիտ տեղեկություններ, վճարել բոլոր տեսակի հարկերն ու տուրքերը, ինչպես Հայաստանի քաղաքացիները: Նրանք պարտավոր են պահպանել Հայաստանի օրենսդրության պահանջները։

 

 

 

ԱՀԱԶԱՆԳ

ՀԱՐՑ. Ի՞նչ կարող եմ անել ես, եթե ինձ մտերիմ մեկը ենթարկվում է բռնության:

Հարութ Ալոյան (18 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե դուք ունեք ընկերներ կամ ընտանիքի անդամներ, որոնք գտնվում են անառողջ հարաբերության մեջ, ուր առկա է բռնություն, ամենակարեւոր բանը, որը կարող եք անել, փորձել լսել եւ լինել հասկացող: Մի՛ դատեք, հիշե՛ք, որ բռնության մթնոլորտում ապրելը երբեք հեշտ չէ:

Խոսե՛ք Ձեր ընկերոջ կամ ընտանիքի անդամի հետ, տեղեկացրե՛ք եւ բացատրե՛ք, որ բռնությունը նորմալ չէ: Նրանք, հնարավոր է, չգիտակցեն կամ չընդունեն, որ ենթարկվում են բռնության:

Ոչ մի դեպքում մի՛ մեղադրեք նրան եւ մի՛ առաջացրեք մեղավորության զգացում:

Բացատրե՛ք, որ նա մեղավոր չէ եւ արժանի չէ նման հարաբերությունների:

Լսե՛ք եւ փորձե՛ք ապրումակցել նրան:

Բարձրացրե՛ք նրա` անվտանգ եւ առողջ մթնոլորտում ապրելու իրավունքի գիտակցումը:

Հորդորե՛ք նրան զանգահարել ոստիկանություն կամ ընտանեկան բռնության թեժ գիծ եւ հայտնել բռնության դեպքի մասին:

Գտե՛ք բռնության ենթարկված անձի համար անհրաժեշտ առկա ռեսուրսներ Ձեր տարածքում:

Զանգահարե՛ք ընտանեկան բռնության թեժ գծեր Ձեր ընկերոջ կարգավիճակի մասին տեղեկացնելու համար:

Կրթե՛ք ինքներդ Ձեզ՝ կարդալով գրքեր կամ օնլայն հոդվածներ՝ ընտանեկան բռնության մասին:

Երբ Ձեր ընկերը կամ ընտանիքի անդամները հասկանում են, որ իրենց հարաբերության մեջ առկա է բռնություն, օգնե՛ք նրանց ստեղծել անհատական անվտանգության ծրագիր:

Ընտանեկան բռնության դեպքերի տվյալների առցանց հարթակ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Երբ Ձեր ընկերը կամ ընտանիքի անդամները հասկանում են, որ իրենց հարաբերության մեջ առկա է բռնություն, օգնե՛ք նրանց ստեղծել անհատական անվտանգության ծրագիր:

 




Լրահոս