ԱՄՆ պետքարտուղարԷնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում քննարկել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման և այնտեղ դիտորդական առաքելության ժամանումը։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։
«Պետքարտուղարն այսօր կրկին զրուցել է նախագահ Ալիևի հետ, նա ընդգծել է, որ կարևոր է կանխել հետագա ռազմական գործողությունները, ապահովել խաղաղ բնակչության անվերապահ պաշտպանությունը և տեղաշարժի ազատությունը, ինչպես նաև ապահովել մարդասիրական օգնության հասանելիությունը Լեռնային Ղարաբաղ: Նախագահ Ալիևը հայտարարեց, որ այլևս ռազմական գործողություններ չեն լինի, և մենք ակնկալում ենք, որ նա հավատարիմ կմնա այս խոստմանը: Նա նաև ասաց, որ թույլ կտա դիտորդական առաքելություն իրականացնել», – ասաց դիվանագետը,-փոխանցում է tass.ru-ն
«Առաքելության կոնկրետ մեխանիզմները» քննարկվում են «տարածաշրջանում ԱՄՆ գործընկերների և դաշնակիցների հետ», – ավելացրել է Միլլերը: