Երեկ Հունաստանում մեկնարկած շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում տղամարդկանց հավաքականը 3.5-0.5 հաշվով հաղթանակ է տարել Ավստրիայի թիմի նկատմամբ: Սերգեյ Մովսիսյանն իր պարտիան ավարտել է ոչ-ոքի, իսկ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթել են: Կանանց հավաքականը 1.5-1.5 հաշվով ոչ-ոքի է խաղացել Չեխիայի հավաքականի հետ. Էլինա Դանիելյանը հաղթել է, Լիլիթ Գալոյանը` պարտվել, իսկ Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Կուրսովան խաղացել են ոչ-ոքի:
ՇԱԽՄԱՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ