Armenian text to speach

Ֆրանսիան Սյունիքում հյուպատոսություն կբացի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ոչ մի երկիր Հայաստանին այնքան չի օգնում, որքան Ֆրանսիան։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր նիստերը տեղի են ունեցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ»։ Այս մասին X-ի իր էջում գրել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան:

Խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ նախարարը նաև տեղեկացրել է. «Մենք ամրապնդում ենք նաև Հայաստանի հետ մեր համագործակցությունը պաշտպանության ոլորտում։ Մենք ռազմական կցորդ կունենանք Երևանում։ Շուտով նաև հյուպատոսություն ենք բացելու Սյունիքի մարզում՝ սահմանային հատվածում»:




Լրահոս