ՌԴ սանավիացիայի թռիչքներով 58 այրվածքներ ստացած քաղաքացի է տարհանվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում վառելիքի պահեստի պայթյունից հետո Ռուսաստանի օդատիեզերական ուժերի սանիտարական ավիացիայի թռիչքներով Լեռնային Ղարաբաղի բուժհաստատություններից տարբեր աստիճանի այրվածքներով 58 քաղաքացի է տարհանվել: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Ներկա պահին բժշկական ջոկատից տարհանվել է 16 քաղաքացի, հոսպիտալից և Հանրապետական բժշկական կենտրոնից՝ համապատասխանաբար 7 և 35 տուժած», – հայտնել է ռուսական խաղաղապահ զորակազմի բժշկական ջոկատի ղեկավար Պավել Սուսլովը:

Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման վայրում շարունակում է մնալ 522 խաղաղ բնակիչ, այդ թվում ՝ 293 երեխա, որոնք ներկայում հնարավորություն չունեն վերադառնալ իրենց տները: Կազմակերպվել է նրանց տեղավորումը, սնունդը և բժշկական օգնության տրամադրումը:




Լրահոս