ԱՄՆ-ն հավելյալ մարդասիրական օգնություն կհատկացնի արցախցիներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ն հավելյալ մարդասիրական օգնության կհատկացնի ԼՂ-ից բռնի տեղահանվածների բժշկական և այլ հրատապ կարիքների համար
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ադրիեն Ուոթսոնը հայտարարությամբ է հանդես եկել Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ: Դրանում ասված է.

«Ցավալի են լուրերը, որ առնվազն 68 մարդ է զոհվել, հարյուրավոր մարդիկ են վիրավորվել Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Մեր կարեկցանք ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի բնակիչներին և բոլոր տուժածներին։ Կոչ ենք անում շարունակել ապահովել Լեռնային Ղարաբաղ հումանիտար հասանելիությունը՝ ի շահ բոլոր կարիքավորների: ԱՄՆ-ն կշարունակի աջակցել շարունակվող ճգնաժամից տուժածներին, քանի որ 28000 մարդ Լեռնային Ղարաբաղից անցել է Հայաստան։ Սամանտա Փաուերը տեղում է, և Միացյալ Նահանգները հայտարարում է հավելյալ մարդասիրական օգնության մասին ՝ բավարարելու Լեռնային Ղարաբաղում բռնության հետևանքով տուժածների կամ տեղահանվածների բժշկական և այլ հրատապ կարիքները»:




Լրահոս