Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բարբոքը այսօր հայտարարել է միջազգային դիտորդական առաքելություն Աչցախ հնարավորինս արագ ուղարկելու անհրաժեշտության մասին։
«Այժմ անհրաժեշտ է թափանցիկություն, և կարևոր է, որ միջազգային հանրության աչքերն ու ականջները տեղում լինեն: Մեր գործընկերների հետ միասին մենք բոլոր ջանքերը կգործադրենք հնարավորինս շուտ դիտորդներ ուղարկելու համար»,- ասվում է Բերբոքի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Գերմանիայի ԱԳՆ կայքում։
Նրա խոսքով, Արցախում դեռևս առկա է առաջին անհրաժեշտության ապրանքների սուր պակաս։
«Ես որոշել եմ ևս մեկ անգամ զգալիորեն ավելացնել մեր մարդասիրական օգնությունը և հետագայում ավելացնել մեր ֆինանսավորումը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին 2-ից մինչև 5 միլիոն եվրո», – ավելացրել է Բուրբոքը:
Օֆելյա Հովհաննիսյան