Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը եւ Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ներկայացրել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը:
Նազելի Բաղդասարյանը նշել է, որ ժամը 12:00-ի դրությամբ Հակարիի կամուրջը հատել է ԼՂ-ից բռնի տեղահանված 47.115 քաղաքացի:
Նրա խոսքով՝ Կոռնիձորի անցակետը հատելուց հետո քաղաքացիները հաշվառում են ստանում կա՛մ Գորիսի, կա՛մ Վայքի հատուկ հաշվառման կենտրոններում, որից հետո տեղի է ունենում տեղաբաշխում։
4002 անձ օգտվել է պետության ընձեռած կացարաններից։
Քաղաքացիների բաշխվածությունը՝ ըստ մարզերի․
Սյունիք – 1465
Գեղարքունիք – 976
Վայոց ձոր – 810
Տավուշ – 298
Արմավիր – 200
Շիրակ – 203
Արագածոտն – 30
Կոտայք – 20
Մյուս քաղաքացիները ցանկացել են իրենց կեցության հարցերը ինքնուրույն լուծել, բայց պետությունը չի հրաժարվում հետագա հոգածությունից։