Ակնկալում ենք, որ Հայաստանը կսլի մեր ազդանշանները․ Զախարովա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը միշտ ուշադիր է եղել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունների նկատմամբ: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ նշել է  ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԱԳՆ վերջին արձագանքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձին։

Դիվանագետին հարցրել են, թե արդյոք Երևանը լսել է սեպտեմբերի 25-ի հայտարարության մեջ շարադրված Մոսկվայի ուղերձները։ Զախարովան նշել է, որ հայկական կողմի հետ շփումները շարունակվում են տարբեր մակարդակներով։ «Մենք ակնկալում ենք, որ մեր ազդանշանները կլսեն և պատշաճ կերպով կընկալվեն ։Շատ առումներով սա մեր պատասխանն էր»,- ասաց նա՝ մեկնաբանելով ԱԳՆ հայտարարությունը։

Ռուսական կողմը կարծում է, որ փորձ է արվում ազատվել ներքին և արտաքին քաղաքականության մեջ ձախողումների պատասխանատվությունից՝  մեղքը բարդելով Մոսկվայի վրա։

Ասուլիսի ժամանակ Զախարովան նաև խոսել է Սևաստոպոլի վրա իրականացված հարձակման մասին։  «Սևաստոպոլի վրա իրականացվել է հարձակում ամերիկյան և բրիտանական հետախուզական գործակալությունների հետ սերտ համակարգմամաբ»:

«Սեպտեմբերի 22-ին Սևաստոպոլը կրկին հարձակման է ենթարկվել։ Ավելին, կասկած չկա, որ այս հարձակումը նախապես ծրագրված է եղել արևմտյան հետախուզական միջոցների, ՆԱՏՕ-ի արբանյակային սարքավորումների, հետախուզական ինքնաթիռների օգտագործմամբ և իրականացվել է հրահրմամբ ամերիկյան և բրիտանական հետախուզական ծառայությունների հետ սերտ համակարգմամբ»,- ընդգծել է Զախարովան։

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս