
«Իմ հրաժարականն այլ օպերա է, չի կարելի կապել այլ հրաժարականնների շարքի հետ, սա իմ որոշումն է»:Հովիկ Աբրահամյան «ՀԺ»Բացառիկության զգացողությունը հանգիստ չի տալիս մխչյանցի Հովիկին: Հրաժարականներ եղել են, եւ, ըստ ամենայնի, էլի են լինելու, բայց օպերայի ու էլի տարբեր նման բաների հետ իր որոշումը կապելով` ԱԺ նախագահն ինքն իրեն ներշնչել է, թե ՀՀԿ շտաբի պետն այն տրամպրինն է, որն իրեն վարչապետի աթոռին է նստեցնելու: Բացի այդ, նկատենք, որ Հ.Աբրահամյանն ամեն կերպ ձգտում է հավատացրած լինել, թե ինքնուրույն է նման որոշում կայացրել: Իսկ սովորաբար այն, ինչը կասկածելի չի համարվում, այդ մասին չի բարձրաձայնում: Ու ստացվում է, որ ԱԺ դեռեւս նախագահն ինքն էլ իր ասածին չի հավատում: