
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 26-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է տարվել 44-ամյա Էդգար Հ.-ն, որը հուլիսի 14-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի (Հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: