
Սեպտեմբերի 26-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Հաղթանակ կամրջի տակ կրակոցի ձայներ են լսվում:
Մեկնել է ոստիկանության Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը:
ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները և պահպանության բաժնի արագ արձագանքման խմբի ծառայողները Հաղթանակ կամրջի տակ հայտնաբերել, խուլիգանություն կատարելու և սառը զենք պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Կենտրոնական բաժին են տեղափոխել 39-ամյա տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են օդաճնշիչ ատրճանակ, պահեստատուփ՝ 7 մետաղյա գնդակով, և պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ օդաճնշիչ ատրճանակի համար նախատեսված մետաղյա գնդիկներ էին:
39-ամյա տղամարդը և կազմված և փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին: