
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանտա Փաուերը այցելել էր Սյունիք, որպեսզի տեղում ծանոթանա իրավիճակին, հումանիտար օգնություն ցուցաբերի և փորձի իրավիճակի հետ կապված լուծումներ գտնի:
ՀՀ-ից տիկին Փաուերը մեկնել է Ադրբեջան, որպեսզի սեփական աչքերով տեսնի, թե ինչ է կատարվում և այդ ամենի մասին զեկուցի նախարարին:
Հավելենք, որ Ադրբեջանի նախագահԻլհամ Ալիևը պատրաստակամություն է հայտնել ցանկացած արտասահմանյան պաշտոնյայի կամ դիտորդի ընդունել Ադրբեջանի Հանրապետությունում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի տարածք՝ տեղում ծանոթանալու իրավիճակին և զեկուցելու իրենց արտասահմանյան գործընկերներին:
Օֆելյա Հովհաննիսյան