
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը տեղեկություն չունի, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել է Ադրբեջանի սահմանին՝ Գորիս մեկնելու փորձի ժամանակ։
«Ես նման տեղեկություն չունեմ, ուստի ոչինչ չեմ կարող ասել այս հարցի վերաբերյալ», – լրագրողների հետ զրույցում պատասխանելով համապատասխան հարցին՝ ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նա, սակայն, դժվարացավ ասել, թե արդյոք Վարդանյանն այժմ Ռուսաստանի քաղաքացիություն ունի։ «Եթե նա դեռ Ռուսաստանի քաղաքացի է, ապա Ռուսաստանի Դաշնությունը կպաշտպանի նրա իրավունքները»,- ասել է Պեսկովը։
Նշենք, սակայն, որ Վարդանյանի ձերբակալման փաստը պաշտոնապես հաստատվել է։
Օֆելյա Հովհաննիսյան