ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրում է․
«Ռուբեն Վարդանյանին անձամբ չեմ ճանաչում, երբևէ չեմ հանդիպել, բայց այս լուսանկարից ազդվեցի:
Ռուբեն Վարդանյանն իր բարեկեցիկ կյանքը թողել, Արցախում 9 ամիս շրջափակման մեջ ապրում էր: Անշուշտ ուներ Արցախից անվտանգ դուրս գալու հնարավորություն, բայց մինչ այս չի արել»:
Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանն այսօր ձերբակալվել է Բերձորի միջանցքն անցնելիս։