Կանադան ցանկանում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կանադան կարող է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանել։ Կանադայի արտգործնախարար Մելանի Ջոլիին հարցրել են՝ արդյո՞ք Կանադան դիտարկում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը, վերջինս պատասխանել է.

«Ամեն ինչ սեղանի վրա է, մենք մտադիր ենք պատժամիջոցների հարցը դիտարկել մի շարք այլ երկրների հետ, որպեսզի առավելագույն ճնշում գործադրվի», – ասել է Ջոլին։

Հիշեցնենք նաև, որ Կանադան պատժամիջոցներ էր սահմանել  Ռուսաստանի նկատմամբ և բազմիցս կոշտ արձագանքներով է հանդես եկել կապված Արցախ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակի հետ:

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս