Հակարիի կամուրջը հատած արցախցիների թիվն անցավ 50 հազարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ ժամը 15:00-ի դրությամբ, Հակարիի կամուրջը հատել է 50.243 անձ:  Այս պահի դրությամբ պետությունը հոգացել է շուրջ 5.700 անձի համար: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

«Այն բոլոր քաղաքացիները, որոնք այս պահին ունեն կեցության խնդիր, այդ հարցը լուծվում է պետության կողմից։  Հորդորում եմ  հաշվառվել այն վայրերում, որտեղ հաստատվել են։  ՀՀ բոլոր մարզերում գործում են տարբեր  խմբեր։ Հաշվառումը նրա համար է, որ հետագայում հումանիտար օգնությունը նպատակային օգտագործվի։ Մնացած քաղաքացիները ուղորվել են իրենց ընտրած կեցության վայրեր», – նշել է նա։




Լրահոս