«Սերժ Սարգսյանը, իր էությամբ լինելով չափազանց բարի մարդ, չէր ցանկանում կտրուկ քայլերի դիմել»:Յուրի Վարդանյան «Հրապարակ»Լավ է, որ Սերժ Սարգսյանի բարությունն անսահման չէ, այլապես ստիպված էինք լինելու հավերժ հանդուրժել զզվելի պաշտոնյաներին: Մյուս կողմից էլ ստացվում է, որ պաշտոնանկությունների շղթան վաղուց է հասունացած եղել, ու հանրապետության նախագահին վճռականությունն է պակասել` կտրուկ որոշում ընդունելու համար: Թեեւ ծանրամարտիկի խոսքից դժվար է կողմնորոշվել` ի վերջո, հրաժարականների պարտադրանքը բարո՞ւ հաղթանակն էր, թե՞ չարի: Չէ՞ որ Յուրի Վարդանյանի կարծիքով, եթե Սերժ Սարգսյանն ավելի բարի գտնվեր, ապա շատերը դեռեւս իրենց տեղերում կլինեին: Ամեն դեպքում, կարծում ենք` նման հարցերում կտրուկ լինելը ողջունելի է:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ