
ՀՀ կառավարությունն Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի պաշտպանության համար դիմել է ՄԻԵԴ: Այս մասին հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։
Բաքվից հայկական կողմը պահանջել է տեղեկություններ տրամադրել, թե ուր են տարել նախկին նախարարին։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունն այսօր հաստատել է, որ Հակարիի կամրջի մոտ Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել է և տեղափոխվել Բաքու։