Ամենշաբաթյա ճեպազրույցում ՌԴ արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան անդրադաձ է կատարել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների հետ կապված ծայրահեղական հայտարարություններին։
«Ուշադրություն մի դարձրեք նրանց, ովքեր տարբեր տեսակի ծայրահեղական հայտարարություններ են անում և կասկածի տակ են դնում մեր հարաբերությունները, այս ամենը կանցնի։ Մենք դա տեսել ենք այլ պետությունների օրինակով։
Մենք գիտենք, թե ովքեր են կանգնած Հայաստանում նման տրամադրություններ հրահրողների թիկունքում։ Հավատացե՛ք, հայ ժողովուրդը գիտի, որ օգնությունը միշտ գալիս է Ռուսաստանից, և ով է թշնամին, ով՝ բարեկամը»,- ասել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ մեծ միջոցներ են հատկացվել Հայաստանում լրատվական տարածքից տեղեկատվության մշակման համար, և դա անում են Երևանում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները։
Օֆելյա Հովհաննիսյան