
Այսօր Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Նախախորհրդարան»-ի կազմակերպած հավաքը, որին ներկա էին «Նախախորհրդարան»-ի անդամներ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, Կարո Եղնուկյանը, Եղիա Ներսեսյանը և այլք:
Armlur.am-ի հետ զրույցում կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն ասաց. «Սա ամենշաբաթյա իրազեկման երթ է: Այն կազմակերպվում է քաղաքի տարբեր կենտրոններում: Մենք նպատակ ենք դրել ստեղծել ժողովրդական իշխանություն, և հայկական հեղափոխությունը պետք է ստեղծվի հենց այդ զուգահեռ իշխանություն-խորհրդարան ստեղծելուց»` ավելացնելով, որ հավաքը «Նախախորհրդարան»-ի գործունեության լուսաբանման, երկրում տիրող իրավիճակի և այն կարգավորելու մեխանիզմների ներկայացման, դրանց վերաբերյալ հանրության իրազեկման խնդիր է հետապնդում: