
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան հայտարարել է, որ Հայաստանի սահմանին շարունակվում է եվրոպացի դիտորդների առաքելությունը: Նա ընդգծել է, որ Ֆրանսիան կաջակցի Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանմանը, և խոստացել է, որ Փարիզը երկկողմանի նախաձեռնություններ կձեռնարկի Երևանի հետ, ինչպես նաև ՄԱԿ-ում և ԵՄ շրջանակներում։
Կոլոննան խոստացել է նաև, որ Ֆրանսիան միջոցներ կուղարկի Հայաստան՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում ադրբեջանական ռազմական գործողությունից տուժածներին օգնություն ցուցաբերելու համար։