
ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտարարությունէ տարածել, որում ասվում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՜Ն
Ստեփանակերտում 5-ամյա աղջիկ է կորել և մեկ տարեց տղամարդ։
Երեխան` Մանիկա Վանյանն ունի ձեռքի և աչքի խնդիր, հագին` կարմիր գույնի վերարկու։ Մոր`Վերանիկա Վանյանի հեռախոսահամարն է 097 74 80 89։ Տեսնողներին խնդրում ենք ուղեկցել կառավարության շենք` օպերատիվ շտաբ։
Տարեց տղամարդու տվյալներն են. 83 տարեկան է, հագին եղել է մոխրագույն տաբատ, վանդակավոր վերնաշապիկ։ Երեկ կեսօրին 1-ին դպրոցից դուրս է եկել և չի վերադարձել։ Տեսնողներին խնդրում ենք զանգահարել 097 24 14 60 հեռախոսահամարին»։