10 մլն դրամ՝ ՊՊԾ-ի նոր ավտոմեքենաների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունն այսօրվա իր նիստում պատրաստվում է փոփոխություններ կատարել պետական պաշտոնյաներին սպասարկող ծառայողական ավտոմեքենաների գործող կարգում։ Մասնավորապես որոշում է կայացվել վարչապետի աշխատակազմին ամրացնել ևս 10 տարբերանշանով սպասարկման ավտոմեքենա։

Նույն նախագծով սահմանվում է, որ պաշտոնյային կամ գերատեսչությանը ծառայողական պարտականությունները կատարելու համար պաշտոնյայի ցանկությամբ կարող է տրամադրվել, ոչ թե ավտոմեքենան, այլ կարող է հատկացվել տրանսպորտային ծախսերի փոխհատուցում՝ առավելագույնը մեկ ավտոմեքենայի պահպանման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծախսի չափով։

Կառավարության պահուստային ֆոնդից Պետական պահպանության ծառայությանը 102 միլիոն 724 հազար դրամ կհատկացվի։




Լրահոս