
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քննարկել է 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու, և կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին» հայտարարություն ընդունելու մասին նախագիծը:
Այն միաձայն ընդունվեց հանձնաժողովի կողմից և կընդգրկվի գալիք լիագումար նիստերի օրակարգ: