
Սպասվում է, որ Եվլախում Ադրբեջանի ներկայացուցիչ Ռամին Մամեդովը կրկին կհանդիպի Ղարաբաղի հայ բնակիչների ներկայացուցիչների հետ։
Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նրանք նշում են, որ մոտ ապագայում Եվլախում նախատեսվում է ևս մեկ հանդիպում՝ պատգամավոր Ռամին Մամեդովի և Ղարաբաղի ներկայացուցիչների միջև։
Նշենք, որ Ադրբեջանի կողմից իրականացրած լայնածավալ հարձակումներից հետո այնտեղ հանդիպումներ կրկին եղել են։
Օֆելյա Հովհաննիսյան