
Ամենայն հայոց կաթողիկոսը ընդդիմադիրների հետ որևէ հանդիպում չի ունեցել:
ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին ասացին Մայր Աթոռից:
Նշենք, որ մամուլում տեղեկություն է շրջանառվում, թե վերջերս Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հանդիպել է ընդդիմադիր շրջանակների հետ:
Ըստ այդ նույն տեղեկությունների, նրանք քննարկել են իշխանափոխության հարցը:
ArmLur.am-ի հետ զրույցում Տեր Եսայի քահանա Արթենյանը հերքեց տեղեկությունը.
«Նման անհեթեթությունների չենք անդրադառնում»,-արձագանքեց նա:
Քրիստինա Մուշեղյան