
Սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններից հետո մինչ այսօր դեռ պարզ չէ, թե ով է լինելու Երևանի քաղաքապետը, քանի որ ոչ մի քաղաքական ուժ չէր հավաքել 50+1 տոկոս ձայն։ Դիտարկվում է 2 տարբերակ՝ կա՛մ արտահերթ ընտրություններ, կա՛մ ավագանին կառաջադրի և կընտրի քաղաքապետ։
ArmLur.am-ը հարցում է անցկացրել Երևանում, պարզելու համար հնարավոր արտահերթ ընտրություններ լինելու դեպքում քաղաքացիները ևս մեկ անգամ կմասնակցեն ընտրություններին, թե ոչ։
Էմմա Միքայելյան, Հովսեփ Հովսեփյան