«Բարսելոնայի» նախկին նախագահներին մեղադրանք է ներկայացվել կաշառք տալու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բարսելոնայի Քննչական դատարանի ղեկավար Խոակին Ագիրեն կաշառատվության մեղադրանք է ներկայացրել «Բարսելոնայի» դեմ, հաղորդում է El Confidencial-ը։

2001–2018 թվականներին կատալոնական ակումբը Իսպանիայի ֆուտբոլային ֆեդերացիայի Մրցավարական կոմիտեի նախկին փոխնախագահ Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեյրային վճարել է մոտ 7,5 միլիոն եվրո։

Կաշառատվության մեղադրանքներ են ներկայացվել «Բարսելոնայի» նախկին նախագահներ Խոսեպ Բարտոմեուին և Սանդրո Ռոսելին, կաշառք վերցնելու մեղադրանքներ՝ Նեգրեյրային և նրա որդուն։

Ավելի վաղ Նեգրեյրան հայտարարել էր, որ «Բարսելոնան» վճարումները կատարել է մրցավարության հետ կապված խորհրդատվություն ստանալու համար, քանի որ կատալոնական ակումբի ղեկավարությունը կասկածներ է ունեցել, որ մրցավարներն անաչառ չեն իրենց ֆուտբոլիստների նկատմամբ։




Լրահոս