
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ավտոշարասյունը՝ բեռնված հավելյալ օգնությամբ, Հայաստանի ճանապարհին է:
Այս մասին X-ի (նախկին՝ «Թվիթեր») իր միկրոբլոգում գրել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին:
«Ղարաբաղից Հայաստան է ժամանել ավելի քան 50 հազար փախստական, նրանց թիվը ժամ առ ժամ ավելանում է: Մենք պատրաստ ենք լրացուցիչ ռեսուրսներ մոբիլիզացնել՝ աջակցելու Հայաստանի կառավարության և ժողովրդի մարդասիրական ջանքերին»,- գրել է Ֆիլիպո Գրանդին: