Սուրճի համաշխարհային օրը նշվում է սեպտեմբերի 29-ին։ Սուրճը վաղուց մոլորակի միլիոնավոր բնակիչների «լավագույն ընկերն» է դարձել։ Որոշ տվյալներով` աշխարհում օրական 2.25 միլիարդ բաժակ սուրճ են խմում։
Հայաստանն այն երկրների շարքում է, որոնց բնակիչների մեծ մասը սուրճի մոլի սիրահարներ են։ Հայերը սուրճ են խմում միշտ և ամենուրեք, կլոր տարին, օրվա ցանկացած ժամին։
Հետաքրքիր փաստեր սուրճի մասին
- Սուրճի արտադրության 40% կատարվում է Բրազիլիայում
- Սուրճամոլների 70%-ը խմում է «Արաբիկա» տեսակի սուրճ, իսկ 30%-ը՝ «Ռոբուստա», որը ավելի ցածր կարգի է, բայց ավելի դիմացկուն է չորացմանն ու հիվանդություններին, նրանից 2 անգամ ավելի շատ բերք կարելի է ստանալ, քան «Արաբիկայից»: «Արաբիկա»-ն իր մեջ պարունակում է 1% կոֆեին, իսկ «Ռոբուստա»-ն՝ 2%: Լուծվող սուրճ արտադրողները հիմնականում խառնում են այս երկու տեսակի սուրճերն իրար։
- Սուրճի ծառի երկարությունը կարող է հասնել 9 մետրից մի փոքր շատ, սակայն ինչքանով որ հարմար է սուրճը հավաքել ավելի փոքր բարձրությունից, այժմ սուրճի ծառի բարձրությունը հազվադեպ է անցնում 3 մետրը։
- Սուրճի ամենամեծ սիրահարներն ապրում են ԱՄՆ-ում, ամենաշատ սուրճը խմում են հենց ԱՄՆ-ում։
- Գոյություն ունի սուրճի պատրաստման մի քանի հազար ձև՝ այդ թվում նաև կարմիր պղպեղով, սխտորով և նույնիսկ կարագով։ Սակայն այս բոլոր ձևերի մեջ ամենաօգտակարը սուրճի պատրաստման Սկանդինավյան ձևն է։
- Աշխարհում ամենաշատ վաճառվող ապրանքների մեջ սուրճը զբաղեցնում է երկրորդ հորզոնականը. Առաջին հորիզոնականում նավթն է։
- Սուրճն այժմ ավելի, քան 700 տարեկան է։
- Առանց շաքարավազի սև սուրճի կալորիականությունը 0 է։
- Ամերիկանո տեսակի սուրճն առաջացել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ ամերիկացի զինվորները չէին կարողանում խմել եվրոպական սուրճը, այդ իսկ պատճառով նրանք ջուր ավելացրին այդ սուրճի վրա։
- Սուրճի ակնթարթային ազդեցությունը միֆ է. իրականում սուրճն ազդում է խմելուց 30 րոպե անց, և նրա ազդեցությունը մնում է 2-6 ժամ։