«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա օգոստոսի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 4 տրիլիոն 395,1 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով 2022թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ 5 %-ով, իսկ 2022թ. օգոստոսի 31-ի նկատմամբ՝ 8.7 %-ով։
ՀՀ պետական պարտքը դոլարային արտահայտությամբ կազմել է 11 մլրդ 386.9 մլն ԱՄՆ դոլար։ ՀՀ կառավարության պարտքը կազմել է 4 տրիլիոն 185.6 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով 2022 թվականի դեկտեմբերի 31-ի նկատմամբ 5.4 %-ով, 2022թ. օգոստոսի 31-ի նկատմամբ` 9.4%-ով. ՀՀ կառավարության պարտքը դոլարային արտահայտությամբ կազմել է 10 մլրդ 844.1 մլն ԱՄՆ դոլար։
Արտաքին պարտքի 91%-ը Կառավարության պարտքն է, 9%-ը՝ Կենտրոնական բանկինը։ Կառավարության արտաքին վարկերի ու փոխառությունների կազմում ամենամեծ կշիռը Համաշխարհային բանկինն է։ Հայաստանի հաջորդ խոշոր վարկատուն Ասիական զարգացման բանկն է՝ 18.8% կշռով։
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում