Ունես 10 օր, կգաս, կնստես, մեկ երրորդը կտաս ինձ, կբոյկոտեմ. Վարդան Ղուկասյանը՝ Հայկ Մարությանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը արձագանքել է Հայկ Մարությանի հայտարարությանը.

«Հայկ Մարությանը եթե ժամանակին համաձայնվեր այդ մի վարչությունը մեզ տար, համաձայնության կգայինք, և այս իրավիճակը չէր ստեղծվի։

Հանրային ձայնը կարող է բոյկոտի, չգնա նիստին, եթե քո նմանը գա, նստի, դու, Թևանյանը հրապարակայնորեն իմ հետ կնքեք պայմանագիր, որ ես քեզ ընտրում եմ, եթե յուրաքանչուր 3-րդ թաղապետը իմն է, եթե առաջ միայն վարչության պետ էի ուզում, ինչ 3-րդ կա իմն է: Նստի, ինձ հետ ստորագրի, որ նիստը բոյկոտեմ: Շառը մի գցի ինձ վրա, եթե դու ժամանակին ասում էիր այո, Արտակ Գալստյանն էլ մանդատը վայր կդներ, Ուրիխանյանն էլ: Ունես 10 օր, կգաս, կնստես մեկ երրորդը կտաս ինձ, կբոյկոտեմ»։

Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը ավելի վաղ հայտարարել էր, որ բոյկտում են սվագանու առաջին նիստը և անցնում նոր ընտրությունների։




Լրահոս