«Ադրբեջանի էթնիկ զտումները շարունակվում են հենց հիմա, տասնյակ հազարավոր մարդիկ լքում են իրենց տները, և սա տեղի է ունենում 21-րդ դարում՝ ողջ աշխարհի աչքի առաջ: Սա է իրական չարիքը»։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նման գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում` տեղեկացնելով, որ դա հատված է ԵԽ նախագահների համաժողովում իր ելույթից:
ԱԺ նախագահը հայտնել է, որ ամբողջական տեսանյութը կհրապարակվի այսօր: