ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախից տեղահավածները չեն կարողանում բերել ընտանի կենդանիներին․ հարցը լուրջ խնդիր է դարձել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախից տեղահանվածներից շատերն ունեն նաև ընտանի կենդանիներ, որոնց տեղափոխման հարցը լուրջ խնդիր է դարձել։ «Դինգո Թիմ»-ի հիմնադիր Օվսաննա Հովսեփյանը, ով զբաղվում է թափառող կենդանիների պաշտպանությամբ, դիմել էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, քանի որ Արցախից ընտանի կենդանիներին տեղափոխելու համար լուրջ խոչընդոտներ կային։

Մասնավորապես, Ստեփանակերտի քաղաքապետը թույլ չէր տվել, որ մարդիկ իրենց կենդանիների հետ նստեն Երևանի քաղաքապետարանի կողմից ուղարկված ավտոբուսները, որոնցով կենդանի տեղափոխելը թույլատրված է եղել: Այդ մասով Երևանի քաղաքապետարանը նույնպես հանդես եկավ հայտարարությամբ, որ բնակիչները կարող են իրենց հետ վերցնել իրենց կենդանիներին:

ArmLur.am-ի հետ զրույցում «Դինգո Թիմ»-ի հիմնադիրը պատմեց, որ կապ է հաստատել Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հետ, ով հերքել է, թե ինքը նման բան է ասել և ավելին՝ հիմա իր շունը ծնողների հետ նստում է ավտոբուս:

ArmLur.am-ը փորձեց նաև կապ հաստատել Ստեփանակերտի քաղաքապետի հետ`հասկանալու համար, թե ինչը կարող է խոչընդոտ կամ պատճառ հանդիսանալ, որպեսզի չթողնեն մարդկանց իրենց կենդանիների հետ հեռանալ կորցրած հայրենիքից, սակայն կապի բացակայության պատճառով հնարավոր չեղավ կապ հաստատել քաղաքապետի հետ:

Հիշեցնենք,որ Երևանի քաղաքապետարանը շարունակում է տրամադրել իր ենթակայության տակ գտնվող ավտոբուսները՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ տեղափոխելու համար:Ավտոբուսների հերթական խմբաքանակն այսօր կրկին կմեկնի Արցախ:

«Հավելենք, որ մեր հայրենակիցներն իրենց հետ կարող են բերել նաև ընտանի կենդանիներին»,-ասված է հաղորդագրությունում:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։

Օֆելյա Հովհաննիսյան




Լրահոս