Այսօր խորհրդարանում ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը մի քանի հարցերի է պատասխանել։ Նա լրագրողներին ասել է, թե Հայաստանի պաշտպանության նախարարության համար ցանկալի կլինի, որ Արցախից բռնի տեղահանված անձինք ծառայության ընդունվեն ՊՆ-ում:
«Մեզ համար շատ ցանկալի կլինի, որ Պաշտպանության բանակի զինծառայողները ծառայության ընդունվեն ՀՀ ՊՆ-ում, որովհետև իրենք մեր հայրենակիցներն են, և իրենց փորձը, զինվորական գիտելիքները ծառայեցնեն ՀՀ զինված ուժերին»,-ասաց Սարգսյանը:
Նրա խոսքով, այն զինծառայողները, որոնք ցանկություն կունենան ընդգրկվել ՀՀ ԶՈՒ-ում ծառայության, Հայաստանի ՊՆ-ն ամեն ինչ կանի, որ այդ հնարավորությունը ստանան: