Երեկ առավոտյան Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը հայտնեց, թե գնում է Շուշի։
«Ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար. որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի:», – գրել էր նա։
Եվ ահա, նրա այս գրառումից անցել է 24 ժամ և դեռևս հայտնի չէ, թե որտեղ է Բաբայանը։ Վերջինիս ճանաչողները տարակուսում են՝ Դավիթ Բաբայանը հանձնվող տեսակ չէր և այլ վարկածներ են քննարկում։
Մյուս կողմից էլ տարօրինակ է, որ մինչ այժմ ադրբեջանական լրատվամիջոցները լռում են և Բաբայանի՝ Ադրբեջան հանձնվելու մասին ոչինչ չեն հայտնում։ Իսկ ահա Ռուբեն Վարդանյանի պարագայում տեղեկությունը տարածվեց միանգամից։ Եվ հիմա հարց է առաջանում՝ որտեղ է Դավիթ Բաբայանը և ինչ է եղել նրա հետ։