Համայնքապետի թեկնածուն ուղղորդու՞մ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր վաղ առավոտյան Կոտայքի մարզի Արտավազ համայնքում մեկնարկեց  համայնքի ղեկավարի ընտրությունները: Քիչ առաջ Armlur.am-ը տեղեկություններ ստացավ այն մասին, որ ՀՀԿ-ական թեկնածու Ռեմ Հովհաննիսյանը կանգնած է երկրորդ ընտրատեղամասի մուտքի մոտ և քաղաքացիներն առանց իրեն  մոտենալու, չեն մտնում ընտրատեղամաս:

Ընտրատեղամասի հանձնաժողովի անդամներն արգելել են նրան կանգնել այդտեղ, չնայած սրան նա դեռ շարունակում է մնալ այնտեղ և ուղղորդել մարդկանց:

Սակայն Armlur.am-ի հետ զրույցում Ռեմ Հովհաննիսյանն արդարացավ` ասելով,  որ ընդամենն իջել է բակ և կանգնել այնտեղ. «Ոչ մի ուղղորդել կամ նման բան չկա: Ներկա պահին ինձ ասացին, որ այնտեղ կանգնել չի կարելի, ես հիմա գնում եմ իմ գրասենյակ աշխատելու»:

Նշենք, որ համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են երկու թեկնածու` ՀՀԿ-ական գործող Ռեմ Հովհաննիսյանը և անկուսակցական Աշոտ Մարգարյանը:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ գյուղում մինչ ընտրությւոնները թեկնածուների միջև բախում է եղել: Ռեմ Հովհաննիսյանի թիմակիցները ծեծի էինն ենթարկել անկուսակցական Աշոտ Մարգարյանի հորը` Քաջիկ Մարգարյանին: Աշոտ Մարգարյանը հաստատել էր լուրը, սակայն  Ռեմ Հովհաննիսյանը հերքել էր: Մանրամասները` քիչ ուշ:




Լրահոս