Տեսչական մարմինն Արմավիրում կասեցրել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Դեըրի ֆուդս» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի (պանիր և պանրային մթերք) արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Արմավիրի մարզ, ք. Արմավիր):

Մասնավորապես՝

– չի ապահովվել արտադրական շինության տարածքի կրծողների և միջատների ներթափանցումից պաշտպանությունը․

– ավազանները, որտեղ հավաքվում են կաթից առանձնացված շիճուկները չեն եղել բարվոք վիճակում.

– հատակը և պատերը չեն եղել անջրանցիկ և լվացվող, չեն իրականացվել լվացում, ախտահանում և ցամաքեցում, չեն կանխարգելվել կեղտի կուտակումն ու բորբոսի առաջացումը.

– արտադրամասն ապահովված չի եղել ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով՝ տաք և սառը ջրով.

– արտադրական շինության բոլոր սարքավորումները պատրաստված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվել նորոգ վիճակում:

Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:




Լրահոս