Հանձնաժողովի անդամները թույլ չեն տալիս լրագրողներին, արձանագրել` քաղաքացին ընտրություն կատարելիս ստորագրու՞մ է իր անվան դիմաց, թե՞ ոչ:
Նշենք նաև, որ այս պահին ընտրատեղամասում լուրջ կուտակումներ են. քաղաքացիները դժգոհում են, որ ժամերով սպասում են իրենց հերթին: Ականատեսներից մեկը Armlur.am-ին հայտնեց, որ ընտրությանը մասնակցած շատ քաղաքացիներ դեռևս շարունակում են մնալ տեղամասում, ինչի հետևանքով նույնպես կուտակումներ են գոյացել:
Հիշեցնենք, որ այսօր Կոտայքի մարզի Արտավազ համայնքում ընթանում են համայնքապետի ընտրությունները:
Լուսանկարները` Armlur.am-ի