Լուսանկարը՝ համացանցից
Սեպտեմբերի 22-ին տեղի ունեցավ ՄԱԿ ԱԽ նիստը։ Նիստի ժամանակ քննարկվել է Արցախում տիրող իրավիճակը։ Նիստի մեկնարկին սոցիալական ցանցի իր էջում լուսանկար էր տեղադրել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը։ Այդ լուսանկարում նաեւ նույն խմբակցության պատգամավորներ Լուսինե Բադալյանն ու Նարեկ Զեյնալյանն են։ Այս լուսանկարը ՔՊ-ի ներսում քննարկումների առիթ է դարձել։ Անգամ նույն Դավոյանի լուսանկարի տակ նրանց ներկայության հետ կապված մեկնաբանություններ են առկա։ Բանն այն է, որ Լուսինե Բադալյանն ու Նարեկ Զեյնալյանը գրեթե միշտ գործուղումների են մեկնում միասին։ Այս անգամ ավելի շատ քննարկման թեմա է դարձել այն հարցը, թե ինչու են հենց այս պատգամավորները գնացել նման քննարկման։ Ի վերջո, այսքան կարեւոր քննարկմանը տրամաբանական կլիներ, եթե մասնակցեին արտաքին քաղաքականության ոլորտը ներկայացնող մարդիկ, այլ ոչ թե մեկնեին պարզապես շրջագայության։
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՑ. Ի՞նչ աջակցության ծրագրեր է իրականացնում նախարարությունը անասնաբուծության ոլորտում:
Վարդան Արսենյան (38 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Այս տարի նախարարությունը մեկնարկել է երկու ծրագիր՝ ուղղված անասնաբուծության ոլորտի զարգացմանը. դրանք են «Փոքր եւ միջին «խելացի» անասնաշենքների կառուցման կամ վերակառուցման եւ դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» եւ «ՀՀ-ում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման» ծրագրերը։ Առաջին ծրագրի շրջանակում պետությունը փոխհատուցում է «խելացի» անասնաշենքերի կառուցում կամ վերակառուցում իրականացրած շահառուների ծախսերը։
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Երկրորդի դեպքում հնարավորություն է ընձեռվում ընդամենը 2% տարեկան տոկոսադրույքով սուբսիդավորվող վարկով ձեռք բերել բարձր մթերատու տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ։
ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՑ. Ի՞նչ աջակցության ծրագրեր է իրականացնում Էկոնոմիկայի նախարարությունը անասնաբուծության ոլորտում:
Աննա Գալեյան (46 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Նախարարության կողմից անասնաբուծության ոլորտի զարգացման նպատակով իրականացվում են հետեւյալ ծրագրերը.
l «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման» ծրագիր, որով նախատեսվում է 2% տարեկան տոկոսադրույքով սուբսիդավորվող վարկով ձեռք բերել բարձր մթերատու տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ,
l «Հայաստանի Հանրապետությունում 2019-2023 թվականների ոչխարաբուծության եւ այծաբուծության զարգացման պետական աջակցության» ծրագիրը, որի 1-ին բաղադրիչով նախատեսվում է 2% տարեկան տոկոսադրույքով սուբսիդավորվող վարկով ձեռք բերել բարձր մթերատու տոհմային մանր եղջերավոր կենդանիներ, իսկ 2-րդ բացադրիչից օգտվելու դեպքում կփոխհատուցվի շահառուի կողմից յուրաքանչյուր գլուխը մինչեւ 450 հազար ՀՀ դրամ արժեքով ձեռք բերված տոհմային մատղաշի համար փաստացի վճարված գումարի (չհաշված տեղափոխման ծախսերը) 23 %-ը,
l «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագիրը, որի շրջանակներում խոզաբուծությամբ եւ թռչնաբուծության նպատակով տրամադրվող վարկերը տնտեսավարողներին տրամադրվում են 0 % տոկոսադրույքով, մինչեւ 3 տարի մարման ժամկետով, մինչեւ 12 ամիս վարկի մայր գումարի արտոնյալ ժամկետով։
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նախարարության կողմից անասնաբուծության ոլորտի զարգացման նպատակով իրականացվում է նաեւ «Փոքր եւ միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման եւ դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագիրը, որի շրջանակում պետությունը փոխհատուցում է «խելացի» անասնաշենքերի կառուցում կամ վերակառուցում իրականացրած շահառուների ծախսերը։